Քաղաքական12:08, 17 Հունվար 2024
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության առաջնորդ. «Կենսաթոշակառուները դատապարտված են սովի»
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի կառավարություն հերթական նիստը: Նիստի օրակարգային հարցերից է եղել թոշակառուներին վճարվող գումարների չափը:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել կենսաթոշակառուներին վճարվող գումարների նվազագունը սահմանել 10.000 լիրա (թուրքական դրամական արժույթ) (ավելի քան 300 դոլար)՝ նախկին 7.500-ի փոխարեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիստից հետո ունեցած ելույթում նշել է նաև, որ թոշակառուներին վճառրվող գումարներն ավելանալու են 5 տոկոսով:
Կառավարության նման որոշումները քննադատության առարկա են դարձել ընդդիմադիրների համար:
Մասնավորապես այն քննադատել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցութայն (ԺՀԿ-СHP) նորընտիր ղեկավար Օզգյուր Օզելը:
Նա նշել է, որ չնայած Էրդողանի՝ 2024-ը կենսաթոշակառուների տարի հռչակելուն, կենսաթոշակառուները դատապարտվել են սովի:
«Էրդողանի հայտարարած առաջընթաց գումարի բարձրացումն ամենաքիչն է, ամենացածր կենսաթոշակի բարձրացված մակարդակը՝ անբավարար: Թոշակառուներին չի կարելի սրան դատապարտել: Ամենացածր կենսաթոշակը պետք է լինի նվազագույն աշխատավարձի չափ»,-ասել է Օզելը:
Նշենք, որ Թուրքիայում այժմ աղքատության շեմը սահմանվում է 15.000 լիրա (500 դոլար) (մեկ ընտանիքի համար նախատեսված մինիմալ ծախսերը մեկ ամսվա կտրվածքով), ինչն էլ փաստում է այն մասին, որ այս պահին կենսաթոշակառու թուրքերը ավելի քան աղքատ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |