Քաղաքական15:11, 18 Հունվար 2024
Թուրքիան զսպվածության կոչ է անում Իրանին ու Պակիստանին

Թուրքիայի արտգործնախարար Հաքաբշն Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Պակիստանի արտգործնախարարների հետ։ Քննարկվել է Իրանի ու Պակիստանի միջև լարվածությունը։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը շեշետել է, որ տարածաշրջանում չպետք է լինեն նոր խնդիրներ և զսպվածության կոչ է արել կողմերին։
Իրանի ու Պակիստանի արտգործնախարարները նշել են, որ իրենք ևս չեն ցանկանում, որ լարվածությունը սրվի։
Նույնաբովանդակ հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով նաև Իրանի կողմից Հյուսիսային Իրաքի ուղղությամբ իրականացված հարձակմանը։
«Ցանկանում ենք, որ բոլոր հարցերը կարգավորվեն երկխոսության և համագործակցության ճանապարհով՝ առանց սպառնալու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Բարեկամական և եղբայրական Իրանին, Իրաքին և Պակիստանին կոչ ենք անում չափավորությամբ և ողջախոհությամբ ապահովել հանդարտություն։ Թուրքիան պատրաստ է տարածաշրջանային երկրների հետ կիսվել խաղաղ ճանապարհներով հակամարտությունների լուծման հարցում իր փորձառությամբ»,- նշվել է Թուրքիայի արտգործնախարարության գրավոր հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |