Ռազմական14:42, 18 Հունվար 2024
Թուրքիայի զինված ուժերը վերջին շաբաթում 81 քուրդ զինյալ են սպանել
Թուրքիայի պաշտպանության նախարարության բրիֆինգի ընթացքում տվյալներ են հրապարակվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումների դեմ պայքարի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ վերջին շաբաթվա ընթացքում թուրքական ԶՈՒ-ն Իրաքի և Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողությունների ժամանակ սպանել է 81 քուրդ գրոհայինի։
Իսկ այդ ուղղություններով իրականացված ռազմաօդային գործողությունների հետևանքով ոչնչացվել է 114 թիրախ, որոնք քուրդ զինյալների կողմից օգտագործվում էին որպես ապաստան և զենք-զինամթերքի ու վառելիքի պահեստ:
Նշվել է նաև, որ 2023-ի հունվարի 1-ից ի վեր ընդհանուր առմամբ հիշյալ տարածքներում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 2.396 զինյալ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և ազգային հետախուզական ծառայության (MİT) հարձակումները Իրաքի և Սիրիայի հյուսիսում սաստկացել են հունվարի 12-ից հետո, երբ հիշյալ տարածքներում իրականցվող «Մագիլ-Կողպեք» ռազմագործողության ընթացքում թուրքական ԶՈՒ-ն կորցրել էր 9 զինվոր:
Նմանատիպ գործելաոճ Թուրքիան որդեգրել էր նաև 2023-ի սեպտեմբերին, երբ հարձակում էր իրականացվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող ներքին գործերի նախարարության շենքի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |