Տնտեսական11:58, 19 Հունվար 2024
Թուրքական մեդիա. «Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը»

Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից մեծ թվով աղբ է արտահանվում Թուրքիա:
Նշվում է, որ 2022-ին ոչ ԵՄ անդամ երկրներ է արտահանվել ընդհանուր առմամբ 32.1 մլն տոննա աղբ, որից միայն Թուրքիա արտահանվածը կազմել է 12.4 մլն տոննա:
ԵՄ անդամ պետություններից Թուրքիա ներմուծված աղբի վերոնշյալ քանակը համապատասխանում է 2022-ին արտահանված աղբի ընդհանուր ծավալների 39 տոկոսին:
Բացի այդ, նշվում է, որ 2022-ին ԵՄ անդամ երկրներից Թուրքիա է արտահանվել 10.2 մլն տոննա սև մետաղ և 4.9 մլն տոննա թղթի թափոն (մակուլատուրա):
Նման բնույթի և նման քանակությամբ թափոնների ներմուծումը Թուրքիա տեղի լրատվամիջոցների կողմից մեկնաբանվում է հետևայլ կերպ.
«Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը», «Հետամնաց երկրները դիտարկվում են որպես զարգացած երկրների աղբանոց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |