Տնտեսական16:35, 19 Հունվար 2024
Թուրքիան 2023-ին Ուզբեկստանում ամենաշատ ընկերություններ հիմնած 3-րդ երկիրն է
Ուզբեկստանի պետական վիճակագրական գործակալությունը տվյալներ է հրապարակել 2023-ին այդ երկրում բացված օտարերկրյա ընկերությունների քանակի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Ուզբեկստանում հիմնվել է 3.383 արտասահմանյան ընկերություն, որի արդյունքում էլ 2024-ի հունվարի 1-ի դրությամբ գործող օտարերկրյա ընկերությունների թիվը հասել է 14.053-ի:
Նշվում են 2023-ին Ուզբեկստանում ամենամեծ թվով ընկերություն հիմնած երկրների անունները: Առաջին տեղում Չինաստանն է (854), երկրորդ տեղում՝ Ռուսաստանը (745), իսկ երրորդում՝ Թուրքիան (364):
Ուզբեկստանում ընդհանուր առմամբ գործող օտարերկրյա ընկերությունների մեջ առաջինը Ռուսաստանն է (3.044), երկրորդը՝ Չինաստանը (2.337), իսկ երրորդը՝ կրկին Թուրքիան (1883):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |