• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:53, 23 Հունվար 2024

Ստամբուլի ընդդիմադիր թեկնածուն հավակնում է հաղթանակի

Ստամբուլի ընդդիմադիր թեկնածուն հավակնում է հաղթանակի

Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը հունվարի 16-19-ը սոցհարցում է անցկացրել մարտին Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ:

Ընկերության «Թուրքիայի զարկերակը, հունվարի հետազոտություն» սոցհարցումը կենտրոնացված է եղել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վրա: Դրան մասնակցել է 2.205 ստամբուլցի ընտրող:

Մասնակիցները նախ պատասխանել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության  (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ հարցին:

Հարցվածների 33.7 տոկոսը պատասխանել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուն չի հաջողելու ընտրություններում, իսկ 40.3 տոկոսն ասել է, որ հաջողելու:

Ապա նրանց ուղղվել է հետևյալ հարցը. «Որքանո՞վ կազդի Ստամբուլի ընտրությունները երկրի քաղաքականության վրա»:

Ի պատասխան հարցին ստամբուլցի ընտրողների 33.3-ը ասել է. «Մեծ ազդեցություն կունենա», իսկ 29 -ը՝ «Կազդի»:

Մասնակիցները պատասխանել են նաև մեկ այլ հարցի. «Ո՞վ պետք է ընտրվի, Մուրադ Քուրումը՞ (Թուրքիայում իշխող «ԱԶԿ» կուսակցության Ստամբուլի թեկնածու), թե՞ Էքրեմ Իմամօղլուն»:

Այս դեպքում հարցվածների 46.3-ը տվել է Իմամօղլուի անունը, իսկ 42.1-ը Քուրումի: Նրանց 5.7 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 5.9-ն ասել է. «ոչ ոք»:

Աղբյուր`    gazeteduvar.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}