• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:10, 24 Հունվար 2024

«Մնում է ափսոսանք հայտնել»․ Մոսկվայում դժգոհ են Թուրքիայի որոշումից

«Մնում է ափսոսանք հայտնել»․ Մոսկվայում դժգոհ են Թուրքիայի որոշումից

«Թուրքիան բաց է թողնում պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության, այլ ոչ թե առանձին դաշինքի, ինչը ցավալի է»։

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով՝  Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվերակության դրված Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագծի արդյունքները:

Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել էր (վավերացվել):

«Մնում է ափսոսանք հայտնել  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի վերջնական որոշման համար։ Թուրքիայի բաց է թողել պատմական հնարավորությունը՝ գործելու ի շահ ողջ մարդկության,այլ ոչ թե միայն  ի շահ մեկ դաշինքի »,- գրել է թելեգրամյան ալիքում  է ռուս սենատորը։

Վերջինս, մեկնաբանելով, թե արդյոք այս որոշումը վերջնական է, թե ոչ, նա  ընդգծել է․ «Ամենայն հավանականությամբ, այո, քանի որ Թուրքիայի համար Շվեդիայի՝ դաշինքին միանալու թույլտվությունը ոչ թե արտաքին այլ  ներքաղաքական հարց էր»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտ էր ներկայացրել 2022 թվականին։ Պաշտոնական Անկարան Շվեդիայի հայտը  վավերացնելու դիմաց պաշտոնական Ստոկհոլմից պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ)  և  վերջինիս աջակիցների հանդեպ։

Շվեդիան  մի շարք աննախադեպ որոշումներ էր կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, մասնավորապես վերացրել  էր Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային էր  արտահանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներից մեկին, փոխել էր ահաբեկչության մասին օրենսդրությունը։

Ի սկզբանե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ համատեղ հայտ էին ներկայացրել Ֆինլանդիան և Շվեդիան, սակայն Թուրքիան բավարարել էր միայն Ֆինլանդիայի հայտը՝ Ստոկհոլմի առաջ դնելով մի շարք պահանջներ։

Աղբյուր`    Sondakika.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}