Քաղաքական12:03, 29 Հունվար 2024
Թուրքիան մտահոգված է դեպի Գազա հումանիտար օգնության նվազմամբ
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել որոշ երկրների կողմից «ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը»- (UNRWA) այլևս օգնություն չտրամադրելու մասին կայացված որոշումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.
«Մենք մտահոգված ենք որոշ երկրների կողմից UNRWA-ին տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին կայացված որոշմամբ: Մենք հույս ունենք, որ այդ երկրները կվերանայեն իրենց որոշումները»:
Բացի այդ, ընդգծվել է, որ նման իրավիճակը կարող է հանգեցնել գործակալության կողմից Գազայում իրականացվող հումանիտար գործունեության ավարտին:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ից Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև բռնկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով մինչ օրս սպանվել է 150-ից ավելի UNRWA-ի աշխատակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |