• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:31, 29 Հունվար 2024

Էրդողանը ցավակցությունն է հղել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման կապակցությամբ

Էրդողանը ցավակցությունն է հղել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման կապակցությամբ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ստամբուլի Սարըյեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա զինված հարձակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սարըյեր շրջանի նահանգապետի, կաթոլիկ եկեղեցու քահանայի և Ստամբուլում Լեհաստանի գլխավոր հյուպատոսի հետ։

Աղբյուրի նշմամբ՝ Էրդողանը ցավակցություն է հղել համայնքին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում ու հայտնել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր հանցագործներին հնարավորինս արագ բռնելու համար։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանական ուժերը մոբիլիզացված են բոլոր ռեսուրսներով։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։  Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ)-ի հետ։ 

 
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}