Ռազմական15:05, 31 Հունվար 2024
ԱՄՆ-ն կարող է Թուրքիային կրկին ներառել F-35-ների ծրագրում

ԱՆկարայում ԱՄՆ պետքարտողարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների ծրագիր Թուրքիային վերադարձնելու մասին։
Վաշինգտոնը Թուրքիային այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։
Ըստ Նուլանդի՝ պատժամիջոցները կապված են ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ։
«CAATSA-ի պատժամիջոցները կապված ենՄոսկվայից C-400 ՀՕՊ համակարգեր գնելու՝ Թուրքիայի որոշման հետ։ Հենց դա է հանգեցրել CAATSA-ի պատժամիջոցներին: Մենք Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ բանակցություններ էինք վարում, և մինչ բանակցությունները շարունակվում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ։ Անկեղծ ասած, եթե մենք կարողանանք լուծել C-400-ի խնդիրը, ԱՄՆ-ը հաճույքով կընդունի Թուրքիային F-35-ի ընտանիք»,- նշել է նա։
Նա հավելել է, որ եթե խնդիրը լուծվի, կողմերը կկարողանան վերադառնալ F-35-ի շուրջ բանակցություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |