Տնտեսական17:41, 31 Հունվար 2024
Թուրքիան և Վենեսուելան էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Վենեսուելա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Վենեսուելայի նավթի նախարար և պետական նավթային ընկերություն նախագահ Պեդրո Ռաֆայել Թելլեքեայի հետ:
Մայրաքաղաք Կարակասում երկկողմ հանդիպումից զատ տեղի է ունեցել նաև միջպատվիրակային ժողով, որից հետո Թուրքիայի և Վենեսուելայի միջև կնքվել է նավթի և բնական գազի ոլորտներում համագործակցության հուշագիր:
Ավելի ուշ թուրք նախարարը հանդպել է նաև Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ:
Այս հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին, ներդրումների խթանմանը և էներգետիկայի ու հանքարդյունեբարության ոլորտներին վերաբերող հարցեր:
Ռոդրիգեսը հանդիպումից հետո հայտնել է, որ թուրք նախարարի հետ հանդիպել է երկու երկրի միջև էներգետիկայի ոլորտում առկա համագործակցությունն ավելի ամրապդնելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |