• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 08:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:26, 31 Հունվար 2024

Թուրքիան ջանում է առաջ անցնել Գերմանիային քարածխով էլեկտրաէներգիայի արտադրմամբ

Թուրքիան ջանում է առաջ անցնել Գերմանիային քարածխով էլեկտրաէներգիայի արտադրմամբ

Լոնդոնի «Embir» էներգետիկ վերլուծական կենտրոնը հրապարակել է քարածխով էլեկտրաէներգիա արտադրող խոշորագույն երկրների տվյալները։

Նշվում է, որ 2024-ին Թուրքիան ջանում է առաջ անցնել Եվրոպայում քարածխով էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար  Գերմանիային։

Թուրքիան 2023-ին քարածուխից արտադրել է 117․6 տերավատ/ժամ էլեկտրաէներգիա` արտանետելով 118մլն տոննա ածխաթթու և այլ գազեր։ Այս ցուցանիշով Թուրքիան  գրեթե հավասարվում  է  Գերմանիայի հետ, որը ածուխից արտադրում է  117․9 տերավատ/ժամ է էլեկտրաէներգիա և գերազանցում է Լեհաստանին, որը ածուխից ստանում է 97 տերավատ/ժամ էլեկտրաէներգիա։

Նշվում է, որ և՛ Գերմանիան, և՛ Լեհաստանը 2023-ին տարեկան կտրվածքով գրանցել են ածխի արտադրության զգալի անկում և խոստացել են էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի օգտագործման արագ աճ և դրա հետ մեկտեղ նվազեցնել ածխի օգտագործումը։ Իսկ այս ֆոնին Թուրքիան 2023-ին ածուխով աշխատող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գրանցում է երկրորդ անընդմեջ տարեկան աճը։

Էլեկտրաէներգիա արտադրողները դանդաղեցրել են բնական գազի, հատկապես հեղուկ բնական գազի գնումները՝ տոկոսադրույքի, գնաճի և փոխարժեքների բարձրացման պատճառով և ընտրել են ավելի էժան ածուխը։ Թուրքիայի հեղուկ գազի ներմուծումը 2023-ին  2022-ի համեմատ նվազել է 8․2-ով, 2019-ից ի վեր գրանցելով ամենացածր մակարդակը։

Էլեկտրաէներգիայի կազմակերպությունները գազի դեֆիցիտը լրացնելու համար ածխի կայաններից տարեկան 3․5-ով ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը և սահմանել են նոր ռեկորդ՝ էլեկտրաէներգիայի ազգային արտադրության մեջ ածուխի մասնաբաժինը 2022-ի 35․4 տոկոսից դարձնելով 37 տոկոս։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հրապարակած տվյալներում նշվում է, որ 2022-ին ածխի մասնաբաժինը կազմել է 34․6 տոկոս, իսկ 2023-ին՝ 36․3 տոկոս։

Իսկ համաշխարհային առևտրի հետախուզության հարթակը «Kpler»-ը հրապարակել է տվյալներ և նշել, որ Թուրքիայի ածխի ընդհանուր ներմուծումը ողջ տարվա ընթացքում հիմնականում կայուն է մնացել՝ մոտավորապես 39․3 մլն մետրիկ տոննա: Թուրքիայի ջերմային ածուխի ընդհանուր ներմուծումը Ռուսաստանից անցյալ տարի նախորդ տարվա համեմատ աճել է 25%-ով՝ հասնելով 22.8 մլն տոննայի։

Ռուսաստանին բաժին է ընկել նաև Թուրքիայի ածուխի արտահանման 58%-ը, 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 46%, իսկ 2018 թվականին՝ 20%-ից ցածր։ ՌԴ-Ուկրաինա պատերազմից հետո Ռուսաստանը բարձր զեղչեր է կիրառում էներգակիրների արտահանման համար և տրամաբանական է, որ Թուրքիան օգտվի այդ առավելությունից։

Աղբյուր`    donanimhaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}