Տնտեսական16:58, 01 Փետրվար 2024
Թուրքիայում փակում են ռուսական ընկերությունների հաշիվները

Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները, այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ֆինանսական խորհրդատուներին և բիզնեսի սեփականատերերին։
«Թուրքական բանկերը խստացրել են իրենց քաղաքականությունը ռուս հաճախորդների նկատմամբ. որոշ ֆինանսական հաստատություններ սկսել են փակել ընկերությունների հաշիվները և մեծացրել են պահանջները այն անձանց համար, ովքեր պատրաստվում են քարտ ստանալ», - գրել է թերթը։
Նշվել է, որ թուրքական ֆինանսական կազմակերպությունները սկսել են կտրուկ դադարեցնել Ռուսաստանից կատարվող վճարումներն տարեսկզբից։
Դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների կիրառման իրավական հիմքերը։ Մասնավորապես, դա հնարավորություն է տալիս անջատել ֆինանսական համակարգից այն բանկերը, որոնք աջակցում են Մոսկվային շրջանցելու պատժամիջոցները։
Թեմային արձագանքել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այժմ խնդիրը լուծելու համար քննարկում են իրականացվում թուրքական կողմի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |