Քաղաքական12:59, 01 Փետրվար 2024
Թուրքիան բանակցություններ է վարում թուրքմենական գազը Եվրոպա արտահանելու համար

Թուրքիան շարունակում է բանակցությունները վարել Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ թուրքմենական գազը դեպի եվրոպական երկրներ արտահանելու վերաբերյալ։ Ըստ թուրքական իշխանամետ թերթի կայքի՝ բանակցությունները տեղի են ունենում Թուրքիայի՝ որպես գազային հաբ դառնալու նպատակի համատեքստում։
Hունվարի 29-ին Անկարայում կայացել է Թուրքիայի պետական «BOTAŞ» նավթագազային խոշոր կորպորացիաjի պաշտոնյաների հանդիպումը, այդ թվում գլխավոր տնօրենի հանդիպումը թուրքմենական պետական «Թուրքմենգազ» և «Թուրքմենպետրոլ» ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրքմենական գազի Թուրքիա արտահանման և կողմերի միջև կարճաժամկետ ու երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները։
Առաջին փուլում նպատակ է դրվել թուրքմենական գազը Թուրքիա հասցնել Ադրբեջանի տարածքով, երկարաժամկետ հեռանկարում այդ գազը Եվրոպա կարտահանվի Թուրքիայի տարածքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |