Ռազմական15:19, 02 Փետրվար 2024
Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալ է սպանել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 2-ին հայտնել է Իրաքի հյուսիսային հատվածում օդային ռազմագործողություն անցկացնելու մասին:
Նշվել է, որ Ասոսի շրջանում անցկացված գործողության արդյունքում սպանվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) 4 անդամ:
Հայտարարության մեջ նշվել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է այնքան, որքան կպահանջվի մինչև իրենց կողմից ճանաչված վերջին ահաբեկչի վնասազերծումը»:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցհաշվում արած գրառմամբ տվյալներ էր հայտնել 2023-ին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 923 քուրդ զինյալ, որոնցից 64-ը եղել է ղեկավար շրջանակից, իսկ ձերբակալվել՝ 7.716 կասկածյալ, որոնցից 1555-ը կալանավորվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |