Քաղաքական17:17, 02 Փետրվար 2024
Պեսկով․ «Թուրքիան այն քիչ երկրներից է, որը սկզբունքային դիրքորոշում ունի առևտրային հարաբերություններում»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս ամիս Թուրքիա ծրագրվող այցին։ Պեսկովը նշել է, որ այցի վերաբերյալ հստակ ժամկետների մասով կտեղեկացնեն, երբ ժամանակը գա։
Խոսնակի նշմամբ, հանդիպմանը կքննարկվեն հարցերի լայն շրջանակ, քանի որ այս հանդիպումներից յուրաքանչյուրն օրակարգային առումով շատ հարուստ է։
Պեսկովը մասնավորապես հայտնել է, որ այս հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։
Գնահատելով ՌԴ-Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունները, Պեսկովը նշել է, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որը բավականին սկզբունքային և անկախ դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում և շարունակում է ՌԴ-ի հետ զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |