Տնտեսական12:30, 05 Փետրվար 2024
Volkswagen-ը հրաժարվել է Թուրքիայում ներդրում կատարելուց

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Volkswagen» գերմանական ավտոարտադրող ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում ներդրում իրականացնելուց:
Նշվում է, որ ընկերությունը մտադիր էր Թուրքիայում բավականին մեծ կապիտալ ունեցող և 4.000 մարդու զբաղվածություն ապահովող հիմնարկ ստեղծել, որից սակայն հետագայում հրաժարվել է:
Որպես հրաժարվելու պատճառ՝ նշվել է Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացված «Եփրատի վահան» ռազմագործողությունը: Այսպիսով Թուրքիայի փոխարեն գերմանական ավտոարդյունաբերական հսկան ներդրում կանի Բրազիլիայում:
Ավելին, ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 5 տարում իրականացնելու է ևս 1.8 մլրդ դոլարի ներդրում: Թուրքական մամուլում գերմանական ընկերության այդպիսի որոշումը որակվել է սկանդալային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |