Տնտեսական17:30, 05 Փետրվար 2024
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 129%

Ինֆլյացիայի (գնաճի) հարցում հետազոտություններ իրականացնող թուրքական «ENAG» ընկերությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին գրանցված գնաճի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Թուրքիայում առկա գնաճը միայն հունվարին կազմել է 9.38 տոկոս: Հետազոտության մեջ տեղ են գտել նաև տարեկան գնաճի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ այն կազմել է 129.11 տոկոս:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն էլ՝ ամսական գնաճն ամենից քիչ գրանցվել է բնակարանների առուվաճառքում (3.09%), ժամանցային վայրերում, ինչպես նաև մշակույթի ոլորտում (4.70%):
Ամենից շատ թանկացել են հագուստն ու կոշկեղենը (16.42%), սնունդն ու ալկոհոլային խմիչքները (13.64%) և տարատեսակ ապրանքներն ու ծառայությունները (11.09%):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |