• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:10, 05 Փետրվար 2024

Թուրքիայում սպասում են ԱՄՆ կոնգրեսի որոշմանը F-16 կործանիչների առնչությամբ

Թուրքիայում սպասում են ԱՄՆ կոնգրեսի որոշմանը F-16 կործանիչների առնչությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս ունի, որ ԱՄՆ կոնգրեսը նախագահ Ջո Բայդենի համապատասխան նամակից հետո կսկսի Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքի վավերացումը։

Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան այս համատեքստում կատարել է իր պարտավորությունները, մասնավորապես վավերացրել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

«‎Փաստաթղթերը կոնգրես ներկայացնելուց հետո երկշաբաթյա սպասման ժամկետ կա: Ուստի վստահ եմ, որ երկու շաբաթ անց, այսինքն մինչև հաջորդ շաբաթ օրը, գործընթացը կավարտվի»:

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն օգտագործել է որպես պատրվակ Թուրքիային F-35  գերժամանակակից կործանիչների արտադրման  ծրագրից դուրս թողնելու  համար։

Հիշեցնենք, որ երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 կործանիչներն արդիականացնելու համար:

Աղբյուր`    Hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}