Ռազմական15:12, 06 Փետրվար 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է ադրբեջանցի գեներալների

Հունվարի 31-ից փետրվարի 3-ը Թուրքիայի պաշտպանության նախարարության X-ի (Twitter) էջում չորս գրառում է կատարվել Ադրբեջանի զինուժի բարձրաստիճան սպաների՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ։
Հունվարի 31-ին նրանց ընդունել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը: Փետրվարի 1-ին գեներալներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր։
Իսկ փետրվարի 2-ին Անկարայում հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին՝ նրա անունով կոչված այգում:
Փետրվարի 3-ին Ադրբեջանի զինուժի սպաները եղել են Քիլիսում տեղակայված Թուրքիայի 1-ին սահմանապահ գնդի հրամանատարությունում և տեղեկություն ստացել սահմաններին իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |