Տարածաշրջան10:42, 06 Փետրվար 2024
Այսօր լրանում է Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժի 1-ին տարելիցը

Այսօր՝ 2023-ի փետրվարի 6-ին լրանում է Թուրքիայում 2022-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի մեկ տարին:
Երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշի (Մարաշ) նահանգում, ցնցել է երկրի 11 նահանգ:
Փետրվարի 6-ին նույն էպիկենտրոնով գրանցվել է երկու երկրաշարժ՝ համապատասխանաբար 7.7 և 7.6 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց մինչ օրս հաջորդում են փոքր ցնցումները երկրի հարավային, արևմտյան և արևելյան հատվածներում:
Քահրամանմարաշի երկրաշարժերի հետևանքով զոհ է գնացել ավելի քան 53.000 մարդ, իսկ ավելի քան 107.000-ը ստացել վիրավորում: Ընդհանուր առմամբ դրանց հետևանքով տուժել է 14 միլիոն մարդ:
Տարբեր ուսումնասիրությունների և արդյունքների հաշվարկմամբ, Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել էր 2.302.000 շենք և 6.227.000 այլ կառույց:
Մինչ օրս չեն ամփոփվել և ավարտին չեն հասցվել ավերակների դուրս բերման և մաքրման աշխատանքները: Տարբեր տվյալների համաձայն՝ իրականացվել է դրանց 91 տոկոսը:
Երկրաշարժից տուժած հատվածներին հատկացված օգնությունը կազմել է 106 միլիարդ 728 միլիոն լիրա (շուրջ 3.5 մլրդ ԱՄՆ դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |