Քաղաքական16:25, 15 Փետրվար 2024
Լուկաշենկո․«Թուրքիան և Բելառուսը պատմականորեն հին ռազմավարական դաշնակիցներ են»
Մինսկում Թուրքիայի նորանշանակ դեսպան Գյուչլու Ջեմ Ըշըքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանձնել է իր հավատարմագրերը։ Լուկաշենկոն, ուշադրությունը հրավիրելով Անկարայի հետ հարաբերությունների կարևորության վրա, նշել է, որ Թուրքիան և Բելառուսը պատմականորեն ռազմավարական դաշնակիցներ են։
«Մինսկին և Անկարային միավորում են ազգային շահերի առաջնահերթությունները, ազգային անվտանգության ապահովումը, ավանդական ընտանեկան արժեքներին տրվող կարևորությունը և պատմական ժառանգության պահպանումը»,-նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Թուրքիայից ակնկալում է առաջարկներ և նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն երկու պետությունների շահերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |