• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:01, 15 Փետրվար 2024

Թուրքիան ու Եգիպտոսը 12 տարի անց փորձում են կարգավորել հարաբերությունները

Թուրքիան ու Եգիպտոսը 12 տարի անց փորձում են կարգավորել հարաբերությունները

Փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով  Եգիպտոս մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է  Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ:

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում, որտեղ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակը Լիբանանում եւ Սիրիայում։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը նախատեսում է խորացնել երկրների համագործակցությունը  մի շարք ոլորտներում, այդ թվում տարածաշրջանի անվտանգության պահպանման, տնտեսության, էներգետիկայի,պաշտպանական արդյունաբերության, ահաբեկչության դեմ պայքարի, բարձր տեխնոլոգիաների մշակման, տեղեկատվության, հաղորդակցության և մի շարք այլ   հարցերում։

Եգիպտոսի ու Թուրքիայի միջև կկայանա Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ, որը կգլխավորեն նախագահները։ Նիստերը կանցկացվեն երկու տարին մեկ։

Գործընթացի իրականացման համար Թուրքիայի ու Եգիպտոսի արտգործնախարարները, և ոլորտին առնչվող պաշտոնյաները համապատասխան հանձնարարականներ են ստացել։

Հիշեցնենք, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները սրված են 2013 թվականից ի վեր, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ զինված ուժերի գլխավոր  հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տապալեց երկրի առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ում աջակցում էր Թուրքիան։ Սկիզբ առած լարվածության արդյունքում 2013-ի աշնանը պաշտոնական Կահիրեն երկրից արտաքսել էր Թուրքիայի դեսպանին։

 

 

Աղբյուր`    TRT haber.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}