Տնտեսական14:43, 16 Փետրվար 2024
Թուրքիան կարող է աջակցել Սաուդյան Արաբիային զբոսաշրջության ոլորտում

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Թուրքիա-Սաուդյան Արաբիա ներդրումային և բիզնես ֆորումի ընթացքում հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ունի զբոսաշրջության շատ հավակնոտ վայրեր և այդ հարցում Թուրքիան կարող է աջակցել։ Նա մասնավորապես նշել է․ «Մեր տուրօպերատորների միջոցով կարող ենք օգնել զբոսաշրջիկներ բերելու հարցում»։
Շիմշեքի նշմամբ, թեև այդ երկրների եղանակները չեն համընկնում, Սաուդյան Արաբիայի զբոսաշրջային սեզոնը ձմեռն է, իսկ Թուրքիայինը՝ ամառը և աշունը, բայցևայնպես զբոսաշրջային ոլորտում կարող են համագործակել ու դա բխում է երկու երկրների շահերից։
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան զբոսաշրջության ոլորտում լավագույն հնգյակում է աշխարհում։ 2022-ին Թուրքիան զբոսաշրջիկների թվաքանակով աշխարհում 4-ն է եղել, իսկ 2023-ի տվյալները, երբ հրապարակվեն 3-րդ կամ 4 տեղում կլինի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |