Քաղաքական10:46, 19 Փետրվար 2024
Գերմանիայում Ֆիդան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել
Գերմանիայի Մյունխեն քաղաքում գումարված անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հանդիպման մասին թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում։
Ֆիդանը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք այլ երկրների պաշտոնատար անձանց հետ: Նա հանդիպել է Մոլդովայի, Տոգոյի, Ռումինիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեռնոգորիայի, Կոսովոյի, Իսլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։
Բացի այդ երկկողմ հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նաչիրվան Բարզանիի, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, Միջազգային քրեական դատարանի դատախազ Ահմեդ Հանի, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և ուրիշների հետ:
Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվել է փետրվարի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |