Տնտեսական11:51, 20 Փետրվար 2024
ԱՄՆ պատժամիջոցներով պայմանավորված նվազել են Թուրքիա-ՌԴ առևտրի ծավալները

«Reuters» լրատվական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող որոշ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանմամբ պայմանավորված կրճատվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը։ Մասնավորապես ընդհատվել են ներկրվող նավթը և թուրքական արտահանվող ապրանքների համար վճարումները։
Նշվում է, որ ԱՄՆ պատժամիջոցների միջոցով նպատակ ունի նվազեցնել ՌԴ-ի եկամուտները և դադարեցնել ռուսական նավթի հոսքը՝ առանց վնաս հասցնելու համաշխարհային շուկաներին և այսպիսով ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում թուլացնել ռուսական ուժերին՝ միևնույն ժամանակ կանխելով բենզինի գների աճը։
Ռուսական աղբյուրների հաղորդմամբ, ռուսական նավթ արտահանողները երկուսից երեք շաբաթ է, ինչ վճարումներ չեն ստացել Թուրքիայից, իսկ թուրքական աղբյուրները նշում են, որ որոշ վճարումներ ընդհատվել են և կարող են խնդիրներ լինել նաև բեռների հետ կապված։ Որոշ աղբյուրներ էլ նշել են, որ վճարումների ուշացումները սկսվել են դեկտեմբերից։
Հիշեցնենք, որ Թուրքիայից ՌԴ արտահանումը հունվար ամսին տարեկան կտրվածքով նվազել է 39%-ով՝ հասնելով 631 մլն դոլարի։ 2023-ի տվյալների համաձայն, այն աճել է 16․9%-ով՝ մինչև 10․9 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |