Քաղաքական12:29, 20 Փետրվար 2024
Սպասվում է Ալբանիայի վարչապետի այցը Թուրքիա
Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելու է պաշտոնական այցով Թուրքիա մեկնող Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային:
Թուրքիայի նախագահականին կից գործող հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում Ալբանիայի վարչապետը Էրդողանի հետ հանդիպելուց բացի մասնակցելու է նաև Թուրքիա-Ալբանիա բարձր համագործակցության խորհրդի 1-ին նիստին:
Նիստի ընթացքում կողմերը քննարկելու են նաև հարցեր առկա համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
Բացի այդ, նշվում է, որ Ռամայի հետ թուրքական կողմը քննարկելու է հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և մասնավորապես Բալկաններում խաղաղության և անվտանգության ապահովմանը:
Օրակագրում տեղ են գտնելու նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:
Երկու պետությունների բարձր համագործակցության 1-ին նիստի շրջանակներում նախատեսվում է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով տարբեր իրավական տեքստերի ստորագրություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |