• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:44, 20 Փետրվար 2024

Թուրքիահի ԱԳ նախարարը կմասնակցի G20-ի արտգործնախարարների հանդիպմանը

Թուրքիահի ԱԳ նախարարը կմասնակցի G20-ի արտգործնախարարների հանդիպմանը

Թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր՝ կապված G20-ի անդամ պետությունների արտգործնախարարների ժողովի հետ, որն անցկացվելու է Բրազիլիայում՝ փետրվարի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնավորապես նշվում է, որ դրան մասնակցելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և բարձրաձայնելու է աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ Թուրքիայի հստակ դիրքորոշումների մասին:

Խոսքը հիմնականում վերաբերում է ներկա պահին ընթացող երկու սրված հակամարտություններին՝ ռուս-ուկրաինական և պաղեստինա-իսրայելական: Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Ռուսաստանը «օկուպացրել է ուկրաինական տարածքներ», իսկ Իսրայելը պաղեստինյան:

Նշվում է, որ Ֆիդանը տարբեր պետությունների և կառույցների ներկայացուցիչների հետ ունենալիք հանդիպումներում ուշադրություն է հրավիրելու այն բանի վրա, որ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներուժը չի բավականացրել կանխելու Իսրայելի կողմից Պաղեսիտնի ուղղությամբ իրականացված և շարունակվող հարձակումները:

Հաղորդվում է, որ թուրք նախարարի կողմից բարձրաձայնվելու է մասնավորապես նախկինում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված «Աշխարհը 5-ից մեծ է» (Նկատի են առնվել ՄԱԿ ԱԽ-ի մշտական 5 անդամները) մոտեցման շրջանակներում Թուրքիայի ունեցած դիրքորոշումները: 

Ըստ Էրդողանի՝ ելնելով աշխարհում առկա իրավիճակից, անհրաժեշտություն կա պահի գնահատմանը համահունչ նոր համակարգ ստեղծել, որը ի վիճակի կլինի պատշաճ կերպով արձագանքել առկա խնդիրներին:

Բացի այդ, սպասվում է, որ հանդիպման օրակարգում տեղ կգտնեն քննարկումներ կապված ռուս-ուկրաինական ճգնաժամի շարունակական խորացման համատեքստում էներգետիկ և հացահատիկային անվտանգության շուրջ:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}