Ռազմական16:11, 23 Փետրվար 2024
Թուրքիան մտադիր է ստեղծել տեղական ինքնաթիռային շարժիչ

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է տեղական արտադրության ինքնաթիռային շարժիչի արտադրման մասին:
Մասնավորապես, խոսելով փետրվարի 22-ին թուրքական 5-րդ սերնդի «KAAN» տեսակի առաջին կործանիչի բարեհաջող մեկնարկային թռիչքի մասին, Քոթիլը հույս է հայտնել, որ մինչև ինքնաթիռի՝ սպառազինության մեջ օգտագործվելը այն կապահովվի տեղական շարժիչով:
«Մեր առաջին նպատակն է մեկնարկել մատակարարում և զանգվածային արտադրություն»,-հավելել է նա:
Բացի այդ, Քոթիլն ընդգծել է, որ TUSAŞ-ն այդ նպատակով աշխատում Ուկրաինայում գտնվող ընկերություններին հետ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համաձայն, կործանիչը թուրքական սպառազինության մեջ կներառվի 2028-ին:
Որոշ թուրքական աղբյուրներ հայտնում են նաև ավելի երկար ժամկետների մասին: Այս դեպքում կործանիչների սպառազինության մեջ ներառման գործընթացն իրականացվելու է 2029-2033 թթ-ի ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |