Քաղաքական15:52, 23 Փետրվար 2024
ԵԽ անդամների հեռախոսներում լրտեսական ծրագիր է հայտնաբերվել
Եվրախորհրդարանի (ԵԽ) անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի (SEFE) երկու անդամների անձնական հեռախոսներում թուրքական «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ ԵԽ փոխխոսնակ Դելֆին Քոլարդը հաստատել է նմանատիպ ծրագիր հայտնաբերելու մասին լուրերը:
Սակայն Քոլարդը չի հայտնել, թե այդ ծրագիրը ԵԽ անդամների հեռախոսների մեջ ում կողմից է տեղադրվել:
Բացի այդ, Քոլարդը կառույցի բոլոր անդամներին կոչ է արել սկանավորել իրենց ունեցած սարքավորումները:
SEDE-ի անդամներից մեկը, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը, հայտնել է, որ անդամներից մեկի՝ Նատալի Լոյսեաուի հեռախոսում հայտնաբերված լրտեսական ծրագրի հետևանքով լուրջ խնդիրներ են ծագել, որոնք պետք է քննարկվեն ԵԽ-ում առկա քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ծրագիրը ստեղծվել և ընդլայնել է իր հնարավորություններն Իսրայելական կիբերանվտանգային «NSO» խմբի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |