Ռազմական18:03, 26 Փետրվար 2024
Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմածովային ուժերի բալանսը խախտվում է

Հունական մամուլում տեղեկություններ են հրապարակվել Թուրքիայի ռազմական և առավելապես ռազմածովային ներուժի աճի վերաբերյալ: «Naval Defence» հունական լրատվական կայքը գրել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի «Perveze» և «GÜR» տիպի սուզանավերն արդիականացվում են տեղական արտադրության համակարգերով:
Ապա նաև նշվել է, որ նման իրավիճակում Թուրքիայի և Հունաստանի միջև պաշտպանական ոլորտում առկա տարբերությունը հետզհետե մեծանում է:
«Թուրքիան 10 տարվա ընթացքում սուզանավային նավատորմում կունենա 14 նավ, իսկ հունական նավատորմը հավանաբար սահմանափակվելու է 5 սուզանավով»:
Հունական «Ta Nea» թերթն էլ հիշեցրել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականն ունենալ 16 ժամանակակից և արդիականացված ֆրեգատ (ռազմանավի տեսակ):
Բացի այդ նշվել է Թուրքիայի մտադիր է իր ռազմածովային ուժերը համալրել նոր ավիակրով (վերջրյա ռազմանավ), 18 սուզանավով և 4 կորվետով (հետախուզական ռազմանավ)։
Թեմայի շրջանակներում խոսք է եղել նաև թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության «Bayraktar AKINCI C» հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին:
ԱԹՍ-ի արտադրման թեմային անդրադարձել է նաև հունական «Flight» լրատվական կայքը՝ գրելով, որ Թուրքիան էլ ավելի ուժեղ ԱԹՍ-ներ է արտադրում:
Հիշեցնենք, որ ԱԹՍ-ն փետրվարի 25-ին էր փորձարկվել: Այն հաջողել էր խոցել փորձարկման շրջանակներում ծովում տեղակայված թիրախները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |