Քաղաքական11:00, 26 Փետրվար 2024
Թուրքիայի ԱԳՆ «Մենք կշարունակենք մեր ջանքերն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել 2022-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք հավատում ենք, որ վերջապես ի հայտ կգան այն պայմանները, որոնք հնարավորություն կտան կրկին վերականգնել դիվանագիտական գործընթացը»։
Շեշտվում է, որ այս ըմբռնումով Անկարան շարունակվում է հանդես գալ կողմերին ուղղված անհրաժեշտ առաջարկություններով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հակամարտության կործանարար ազդեցությունն Ուկրաինայի վրա աստիճանաբար մեծանում է, իսկ բացասական հետևանքները տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խորանում։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա արդար և մշտական լուծման հասնելու համար», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |