• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:15, 28 Փետրվար 2024

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Միջազգային համակարգը փլուզված է»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Միջազգային համակարգը փլուզված է»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել խորհրդրանի միջոցառման սրահում «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի» (KDK) կողմից կազմակերպված  «Գազայի հումանտիար աղետը» խորագրով հատուկ զեկույցի ծանոթացման ծրագրի շրջանակներում:

Ելույթում Քուրթուլմուշը հայտարարել է, որ աշխարհում կայունության և խաղաղության պահպանման նպատակով ստեղծված միջազգային համակարգը փլուզված է:

«Այսպես կոչված միջազգային համակարգը փլուզված է, համակարգը թաղված է զանգվածային գերեզմանում: Ոչ մեկի՝ Միացյալ ազգերի կազմակերպությունից (ՄԱԿ) մինչև աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպություններ, ֆունկցիան չի մնացել»,-հավելել է նա:

Բացի այդ ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է դեմ լինել Իսրայելի ագրեսիվ դրսևորումներին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի:

Քուրթուլմուշը, խոսելով նաև 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների մասին, ասել է.

«Նեթանյահուն (Իսրայելի վարչապետ) և իր թիմն այս ուժգին ճնշումների համար հիմք դնողների հետ միասին պետք է միջազգային հարթակում մեկուսացված քաղաքականություն վարի:

Սրանք որտեղ էլ որ գնան, արդեն միջազգային համակարգի մեջ երբեք և երբեք իրենց հին հեղինակությունը գտնել չեն կարողանալու և մեկուսանալու են: Երեկ պայքարում էին՝ սրանց հետ նույն հրապարակում նկարվելու համար, վաղը ջանալու են սրանց հետ նույն շենքում չգտնվել»:

Նա ապա նաև Իսրայելի ոտնձգությունները չկանխելու համար «Իսլամական համագործակցության կազմակերպության»-ը մեղադրել է անգործության մեջ:

«Մինչ այսչափ սաստիկ ճնշումներ ու մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվում՝ որտե՞ղ է «Իսլամական համագործակցության կազմակերպությունը», որտե՞ղ են իսլամական պետությունները: Ինչու՞ չեն ստեղծում մեխանիզմ, որը բավականաչափ և արդյունավետ կերպով  կկանխի այս ճնշումները»,-ասել է նա:

Մեջլիսի ղեկավարը Իսրայելի ամենամեծ ուժը որակել է թե՛ իսլամական պետությունների, և թե՛ ճնշված պետությունների անվճռականությունն ու հնարավորությունների չօգտագործումը:

«Այստեղ անպայմանորեն պետք է գործել միասնական»,-եզրափակել է նա: 

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր՝  Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակումից հետո և մինչ օրս շարունակում է մնալ սրված:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}