Քաղաքական14:26, 29 Փետրվար 2024
Բրազիլիայում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարները
ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Ջանեթ Յելենը Բրազիլիայում հանդիպել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի ու կենտրոնական բանկի նախագահ Ֆաթիհ Քարահանի հետ:
Հանդիպումից հետո Յելենի սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրները և այդ ուղղությամբ միասին գործելու հնարավորությունները:
Բացի այդ անդրադարձ են կատարել Թուրքիայի տնտեսական քաղաքականությանը:
Քննարկվել են նաև պատժամիջոցներին, փողերի լվացմանը, ահաբեկչական ռեժիմների ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր:
Նշենք, որ Հանդիպումը տեղի է ունեցել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում գումարված «G20-ի անդամ պետությունների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների ժողովի» շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |