Տնտեսական09:58, 29 Փետրվար 2024
Ռուսները Թուրքիայում կկառուցեն 2-րդ ատոմակայանը

Ռուսական պետական «Росатом» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչեվը հայտարարել է Թուրքիայում 2-րդ ատոմակայանի կառուցման պլանների մասին:
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է բացահայտ կերպով նշել, որ որոշում կա Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցումը վերապահել իրենց:
«Այս պահին աշխատում ենք դետալների վրա: Ամենայն հավանականությամբ նոր շինհրապարակը ստանալու է «Sinop» անունը»:
Բացի այդ ռուսական հոլդինգի տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի կառուցման աշխատանքները 90 տոկոսով կատարված են:
Հիշեցնենք, որ «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |