Տնտեսական17:56, 01 Մարտ 2024
Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»
2023-ի ապրիլի 29-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Սամսուն քաղաքում ստորագրված «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» փոփոխություններ են կատարվել։ Վերոնշյալ համաձայնագրում որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը 2024-ի մարտի 1-ին հրապարակվել և ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում։
Նշվում է, որ համաձայնագրի որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը նպատակ ունի մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը և համագործակցությունը։
Համաձայնագրի շրջանակներում սահմավում է իրականացնել 30 տեսակի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների, արդյունաբերական և այլ ապրանքների արտոնյալ ներմուծում և արտահանում։ Նշվում է նաև, որ ավելացել են որոշ ապրանքներ, որոնց համար մաքսատուրքերը կնվազեն։
Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |