Քաղաքական13:25, 01 Մարտ 2024
Սերգեյ Լավրովը Թուրքիայում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումին։
Այս մասին հայտնել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այցի շրջանակներում Լավրովը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նշվում է, որ արտգործնախարարները հանդիպման ընթացքում կքննարկեն ռուս-թուրքական համագործակցության ներկա կարգավիճակը, ինչպես նաև այն հեռանկարները, որոնք կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Որպես այդպիսի ոլորտներ հիշատակվում են առևտուրը, էներգետիկան, անվտանգությունը,զբոսաշրջությունը և բանկային գործը։
Հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային և միջազգային հարցերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Ուկրաինայում և Պաղեստինում տիրող իրավիճակին, ինչպես նաև Սիրիայի և Լիբիայի հարցին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |