Քաղաքական14:30, 04 Մարտ 2024
Հունգարիայի վարչապետի կարծիքով Թուրքիան է փրկել Եվրոպային փախստականների ալիքից
Մարտի 1-ից 3-ը Թուրքիայում անցկացված «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» (ԱԴՖ) շրջանակներում անցկացված «ADFLeadersTalks» (ԱԴՖ-ին մասնակից երկրների ղեկավարների ելույթները) խորագրով պանելային քննարկմանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անդրադարձել է Թուրքիային։
Նա մասնավորապես անդրադարձել է Եվրոպայում անօրինական ներգաղթի դեմ պայքարի համատեքստում Թուրքիայի իրականացված գործողություններին: Ըստ Օրբանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը ըստ էության Եվրոպա աշխարհամասին փրկել է փախստականների ալիքից։
«Եթե Թուրքիան չլիներ, այժմ Եվրոպան, Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներն ամբողջապես զուրկ կլինեին իրենց կայունությունից»,-ասել է Հունգարիայի վարչապետը։
Բացի այդ նշել է, որ Թուրքիան արդեն 8 տարի է ինչ ստանձնել է այդ պարտականությունը:
«Եթե Թուրքիայում չլիներ ուժեղ ղեկավարություն, մենք բոլորս Եվրոպայում խնդիրներ կունենայինք: Ես սա կարող եմ ասել»,-հավելել է Օրբանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |