Քաղաքական16:34, 04 Մարտ 2024
Գազայոմ տեղի ունեցողի պատճառով Լավրովը անհնար է համարում Թուրքիա-Սիրիա կարգավորումը
Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններն անհնարին են դարձնում այս փուլում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ գործնական քայլերն անհնար են, քանի որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում, ուղղակիորեն ազդում է այս գործընթացի բոլոր մասնակիցների վրա։ Նկատի ունեմ ամերիկացիների կողմից իրանամետ ուժերին պատկանող որոշ օբյեկտների հրթիռակոծումը։ Իհարկե, դա չի կարող բացասականորեն չանդրադառնալ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Լավրովը։
Նա նաև հիշեցրել է, որ Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով արտգործնախարարների մի քանի հանդիպում է կայացել։
«Մոտավորապես պարզ է, թե ինչ մոտեցումներ ունեն կողմերը հարաբերությունների կարգավորման համար ընդհանուր հիմք գտնելու համար։ Մենք աշխատել ենք դրա վրա և, ըստ էության, շարունակում ենք աշխատել», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |