Քաղաքական10:25, 12 Մարտ 2024
Հանդիպել են Հունաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները

Մարտի 11-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի փոխարտգործնախարարներ Բուրաք Աքչափարը և Ալեքսանդրա Պապադոպուլուն:
Կողմերը հանդիպել են Հունաստանի և Թուրքիայի միջև անցկացվող «Քաղաքական երկխոսության հանդիպման» շրջանակներում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել միջազգային հարցերի շուրջ:
Բացի այդ, գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվել է, որ փոխարտգործնախարարները վերահաստատել են 2023-ի դեկտեմբերին երկու երկրի ղեկավարների միջև Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ստորագրված հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այն է՝ երկկողմ և միջազգային տարբեր հարթակներում զարգացնել համագործակցությունը:
Օրակարգում են եղել նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոստակիսի Անկարա պլանավորվող այցի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |