Քաղաքական17:15, 13 Մարտ 2024
Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին. «Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք»

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ հստակ ժամկետներ չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահաի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները խնդրել են Պեսկովին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ըստ որի՝ առաջիկա ընտրություններից հետո Պուտինը գալու է Թուրքիա։
«Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք այդ շփումների համար, բայց դրանք շատ արագ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այցը վաղուց էր նախապատրաստվում»,-ասել է Պեսկովը:
«Մենք ևս անհամբեր սպասում ենք այդ այցին, անհամբեր սպասում ենք այդ շփումներին ամենաբարձր մակարդակով, շատ արդիական թեմաներ կան, դրանք առաջին հերթին մեր երկկողմ հարաբերություններն են, առևտրատնտեսական հարաբերությունները և, իհարկե, միջազգային ու տարածաշրջանային խնդիրները»,- ասել է Պեսկովը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |