• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:47, 15 Մարտ 2024

ԱՄՆ Պետդեպի խոսնակ. « F-35-ի շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ Թուրքիան հրաժարվի S-400-ից»

ԱՄՆ Պետդեպի խոսնակ. « F-35-ի շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ Թուրքիան հրաժարվի S-400-ից»

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը «Ամերիկայի ձայն» լրատվական հարթակի (VOA)  ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի F-35 կործանիչների ձեռք բերման գործընթացին:

Նա նշել է, որ Թուրքիայի գնած ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը չեն համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զենք-զինամթերքի ստանդարտներին և այդ համակարգը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը:

Բացի այդ ընդգծել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ անդամ և դաշնակից չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ապա նաև կոչ է արել Թուրքիային հրաժարվել S-400-ներից:

«Երբ լուծենք S-400-ի խնդիրը, ԱՄՆ-ն կողջունի Թուրքիայի հետ F-35-ի թեմայով հանդիպումը»,-ասել է նա:

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հանրային կապերի քարտուղար, կոնտրադմիրալ Զեքի Աքթյուրքը նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսում ևս խոսել է այս թեմայի շուրջ:

Նա հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ետ պահանջել F-35-երի համար վճարած գումարը:

«Մենք կարծում ենք, որ կկարողանանք վերադարձնել F-35-ի համար վճարված մեր գումարը: Այս հարցում ևս մեր քննարկումները շարունակվում են»,- ասել է նա: 

Հիշեցնենք, որ
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո,  Վաշինգտոնը մի քանի անգամ Անկարային տարբեր խողովակներով առաջարկել էր նաև Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը փոխանցել Ուկրաինային:

ԱՄՆ-ն այդ առաջարկով պատրաստակամություն էր հայտնել նաև քննարկել  5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության վերականգնման հարցը, որին Անկարայի մասնակցությունը կասեցվել էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ՌԴ-ից S-400-ներ գնելու պատճառով:


«Reuters» գործակալությունն էլ հայտնել էր, որ ամերիկյան կողմը թեման օրակարգ էր բերել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Ըստ որի՝ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ թուրք պաշտոնյաները ամերիկյան կողմին տեղեկացրել էին, որ նման քայլը (S-400-ը Կիևին փոխանցելը-խմբ.) կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հասկացնելով, որ Թուրքիայի կողմից այդ առաջարկի ընդունումն իրատեսական չէ:

Աղբյուր`    haberdar.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}