Տնտեսական20:26, 18 Մարտ 2024
Հերքվել են տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ թուրք նախարարի անվան շուրջ պտտվող լուրերը

Մարտի 12-ին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը և Թուրքիայի բանկերի ասոցիացիայի (TBB) տնօրենների խորհուրդը հանդիպել են իֆթարի ընթրիքի ժամանակ։
Այս մասին իր սյունակում գրել է TV100.com-ի սյունակագիր Բարըշ Յարքադաշը, նշելով, որ Շիմշեքը հանդիպել է Ստամբուլի ամենաշքեղ ռեստորանում՝ Mandarin Oriental Bosphorus-ում բանկերի գլխավոր տնօրենների հետ և պնդել, որ տոկոսադրույքները դարձնեն 62,5%:
Թուրքիայի բանկերի ասոցիացիան հանդիպմանը վերագրվող լուրերի վերաբերյալ հանդես է եկել հերքող հայտարարությամբ։ Մասնավորապես հերքվել է, որ նրանց հանդիպումը կայացել է շքեղ ռեստորանում և նշվել է, որ այն պնդումները, թե նախարար Շիմշեքը «տոկոսադրույքի բարձրացման հրահանգներ» է տվել, չի արտացոլում իրականությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գնահատականներ են տվել տնտեսության և բանկային հատվածի ընթացիկ զարգացումների վերաբերյալ, իսկ այդ շրջանառվող լուրերը ուղղակի զրպարտություն են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |