Մարզական13:04, 18 Մարտ 2024
Թուրքիայում երկրպագուները խաղադաշտ են ներխուժել և ծեծել ֆուտբոլիստներին

Թուրքիայի առաջին լիգայի «Ֆեներբահչե-Տրաբզոնսփոր» ֆուտբոլային խաղը ավարտվել է 3-2 հաշվով՝ օգուտ «Ֆեներբահչեի»։ «Տրաբզոնսփորի» երկրպագուները խաղի ավարտից անմիջապես հետո մտել են խաղադաշտ ու հարձակվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա։ Ֆուտբոլային միջադեպը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։
Իսպանական «MARCA» սպորտային թերթը դեպքի առնչությամբ գրել է, որ սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին դեպքն է։ Թուրքական ֆուտբոլից հերթական անգամ տխուր պատկերներ են գալիս։ «Ֆեներբահչե»-ի ֆուտբոլիստները լարված ու դժվար հանդիպումից հետո տոնել են «Տրաբզոնսփորի» դեմ տարած հաղթանակը, որից հետո «Տրաբզոնսփորի» մոլի երկրպագուները մտել են դաշտ ու հարձակվել ֆուտբոլիստների վրա։
Գերմանական «Bild» թերթը դեպքի առնչությամբ գրել է․ «Անհավանական տեսարաններ Թուրքիայի առաջին լիգայում։ «Տրաբզոնսփոր»-ի հարյուրավոր երկրպագուներ հարձակվել են «Ֆեներբահչե»-ի ֆուտբոլիսնտների վրա»։
Իսպանական սպորտային թերթերից «Mundo Deportivo»-ն ևս անդրադարձել միջադեպին՝ անվանելով այն դժբախտ դեպք թուրքական ֆուտբոլում, որը հազիվ թե վերջինը լինի։
Իսկ բրիտանական «Telegraaf»-ը նշել է, որ Թուրքիայում գործերը կրկին թարս են ընթանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |