Քաղաքական16:52, 19 Մարտ 2024
Ինչպե՞ս են անցել ՌԴ նախագահական ընտրությունները Հայաստանում ու Թուրքիայում

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտասահմանյան քաղաքներում արձանագրված ընտրությունների արդյունքները։
Թուրքիայում բնակվող ՌԴ քաղաքացիները նույնպես մասնակցել են ընտրություններին։ Պուտինը Թուրքիայում ստացել է 71 տոկոս, Դավանկովը՝ 16.65, իսկ Խարիտոնովը՝ 2.22 տոկոս ձայն։ Թուրքիայի չորս քաղաքներից երեքում հաղթել է Պուտինը, իսկ մեկում Դավանկովը։ Վերջինս հաղթել է Տրապիզոն քաղաքում, հավաքելով 64 տոկոս ձայն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինը պարտվել է Երևանում, սակայն հաղթել է Գյումրիում։ Հայաստանում գործել է 5 ընտրատեղամաս։
Երևանում Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 1,82 տոկոսը կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49,85 տոկոսը կամ 3474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32.87 տոկոսը կամ 2291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոսը կամ 110 ձայն։
2024 թվականին ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել են երեք օրում՝ մարտի 15-ից 17-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |