Քաղաքական11:21, 20 Մարտ 2024
Էրդողանի գլխավոր խորհրդականը Գերմանիայում քննարկել է Թուրքիա-ԵՄ գործընթացը
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը գտնվում է Գերմանիայում։
Քըլըչը մի շարք հանդիպումներ է ունեցել Գերմանիայի դաշնային կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։
Պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ գործընթացը, տարածաշրջանային հարցեր, միջազգային օրակարգում վերջին զարգացումները, ինչպես նաև Գերմանիայում բնակվող թուրք քաղաքացիների համար առաջնահերթ խնդիրները։
Աղբյուրի հաղորդմամբ, Քըլըչը «իֆթարի» ժամանակ (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում) հանդիպել է նաև Գերմանիայում առևտրային գործունեությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացիների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |