Քաղաքական11:38, 20 Մարտ 2024
Էրդողանը խոստացել է փետրվարյան երկրաշարժից տուժածների համար ևս 124.000 բնակարան կառուցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել նախագահականում կայացած «Երկրաշարժի բնակարանների վիճակահանության և բանալիների հանձնամն արարողությանը»:
Նա հայտարարել է, որ երկրաշարժերից հետո անցած 1 տարի 1 ամիս ժամանակահատվածում տուժածներին հանձնվել է ընդհանուր առմամբ 76.000 բնակարան:
Բացի այդ ընդգծել է, որ մինչև 2024-ի տարեվերջ տուժածներին կհանձնվի ևս 124.000 բնակարան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ ավերածությունների հետևանք դարձած երկրաշարժերը տեղի էին ունեցել 2022-ի փետրվարի 6-ին՝ ավելի քան 7 մագնիտուդ ուժգնությամբ:
Տեղի ունեցածից հետո Էրդողանը հայտարարել էր 1 տարում 319.000 բնակարան կառուցելու և տուժածներին հանձնելու մտադրության մասին, որը սակայն ավելի ուշ իջեցվել էր 75.000-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |