• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:10, 21 Մարտ 2024

Հաքան Ֆիդան. «Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոպայում»

Հաքան Ֆիդան. «Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոպայում»

Մարտի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իսպանացի իր գործընկերոջ՝ Ժոզե Մանուել Ալբարեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակում է մնալ առաջնահեթություն և այդ մասին Ալբարեսի հետ հանդիպման ընթացքում ևս նշել է:

«Եվս մեկ անգամ ասել եմ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն այնքան կարևոր է, որ այն չի կարող թողնվել որոշ երկրների արտասովոր քաղաքական օրակարգերին»,-հայտարարել է Ֆիդանը:

Թուրք նախարարը նշել է նաև, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ կան, որոնք մշտապես անկեղծորեն աջակցում են Թուրքիային եվրաանդամակցության հարցում և դրանցից մեկն էլ Իսպանիան է:

Բացի այդ անդրադառնալով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացման և խորացման գործընթացում երկուստեք շահերին և օգուտներին՝ Ֆիդանն ասել է.

«Մասնավորապես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցում համապարփակ քննարկումներ չեն եղել, թե ինչ կարելի է անել: Անհրաժեշտ է, որ այս քննարկումները սկսվեն, իսկ եթե այդ առողջ քննարկումները չլինեն երկու կողմերն էլ կարող են չտեսնել այն փոխադարձ լուրջ շահը, որը հնարավոր էր ունենալ»:

Ապա նաև հավելել, որ Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոպայում և ԵՄ-ի անդամակցության գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում:

«Այս հարցում կամքի ցուցաբերելու մասին հայտարարությունները, որոնց սպասում է Թուրքիան, ԵՄ-ի անդամ առանցքային երկրներից են հնչում: Նմանատիպ քաղաքական կամք կար 2004-ից 2005-ին, որը սակայն ավելի ուշ քայքայվեց ու հետզհետե վերացավ։ Եվ մենք տեսանք, որ Թուրքիայի առնչությամբ ԵՄ-ում լիովին այլ քաղաքական միտք և տարմադրվածություն ձևավորվեց»,- պարզաբանել է Ֆիդանը:

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}