Տնտեսական17:23, 21 Մարտ 2024
Թուրքիան մտադիր է Ծոցի երկրների հետ աշխարհի ամենախոշոր ազատ առևտրային գոտին ստեղծել

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ մարտի 1-ին Թուրքայի և «Ծոցի համագործակցության խորհրդի» (KİK) միջև ազատ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություն է ստորագրվել:
Ըստ հայտարարության տեքստի՝ Թուրքիայի և Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Սաուդիան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ), Օմանի միջև 2.4 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով աշխարհում ամենամեծ ազատ առևտրային գոտիներից մեկն է ստեղծվելու:
Բացի այդ Բոլաթը նշել է, որ համաձայնագրի ստորագրման պարագայում կազատականացվի ապրանքների և ծառայությունների առևտուրն ու կհեշտացվի ներդրումները:
«Ինչն էլ մեր երկրի և այդ տարածաշրջանի միջև առևտուրն ու Ծոցի տարածաշրջանից դեպի մեր երկիր իրականացվող ներդրումներն ավելի բարձր մակարդակի կհասցնի»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |