Ռազմական13:16, 22 Մարտ 2024
Բուլղարիա-Թուրքիա սահմանին եռապատկվել է սահմանապահ ոստիկանության աշխատակիցների թիվը

Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության «Frontex» գործակալությունը հայտնել է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանին անձնակազմի ռոտացիայի ժամանակ զգալիորեն ավելացրել է սահմանապահ ոստիկանության աշխատակիցների թիվը։
Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել ավելացնել դաշտային ուժերի թիվը այն բանից հետո, երբ «Frontex»-ի գլխավոր տնօրեն Հանս Լեյթենսը այցելել է Բուլղարիա։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Բուլղարիա-Թուրքիա սահմանին Frontex-ի սահմանապահ ոստիկանության աշխատակիցների ընդհանուր թիվը 2023-ի վերջի համեմատ եռապատկվել է։
Միջանկյալ նշենք, որ «Frontex»-ի համատեղ գործողությունը Բուլղարիայում իրականացվում է Ռումինիայում, Մոլդովայում և Վրաստանում կատարվող գործողություններին զուգահեռ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |